1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ցավոտ զիջումների. Ալեքսանդր Իսկանդարյան

Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ցավոտ զիջումների. 
Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որեւէ հնարավորություն դեռեւս չի տեսնում: Նրա խոսքով՝ դրա պատճառն Ադրբեջանական կողմի հռետորաբանությունն է:

«Մենք այժմ այն փուլում չենք, որ այդ մասին լուրջ խոսենք: Նույնիսկ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից կարող ենք դատել, որ  այստեղ կարգավորման հարցը չի քննարկվում, այլ  փորձ է արվում ներդնելու մշտադիտարկման մեխանիզմներ, որպեսզի խախտումների հետ կապված իրավիճակի հետաքննություն անցկացվի: Սա կարգավորում չէ, սա մենեջմենթ է, այսինքն՝ ոչ թե լուծման փորձ է, այլ ռազմավարություն այդ հակամարտության մեջ ապրելու, որը նույնպես այդքան լավ չի ստացվում: Այն, ինչ ադրբեջանական էլիտան հրապարակայնորեն ասում է,  թույլ չի տալիս մտածել, որ հեռանկարներ կան: Ինձ համար, ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ցավոտ զիջումների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ քաղաքագետը նշեց, որ  այս հարցի առնչությամբ որեւէ  նորություն  չի լսել:

«Հասկանալի է, որ Մադրիդյան սկզբունքներն են սեղանին դրված, եւ չգիտես ինչու, այն շատ բուռն արձագանք  է ստանում Հայաստանում.  ոչ մի այլ փաստաթուղթ չկա: Այն, ինչի շուրջ տարվում է մինսկյան գործընթացը, հենց սա է»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]