Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 23.05.2017

Սպասվող լրահոս. 23.05.2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Իրանն ու Հայաստանը զարգացնում են համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում: Այսօր` մայիսի 23-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամանական Հանրապետության Ջիհադ գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպումը: Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Իրանի Ջիհադ գյուղատնտեսության բույսերի պաշտպանության կազմակերպության միջև բույսերի պաշտպանութան և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության վերաբերյալ: Հանդիպումից հետո երկու երկրների գյուղատնտեսության նախարարները հանդես կգան համատեղ ճեպազրույցով:

ՀՀ սփյուռքի նախարարությունում կանցկացվի ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Հասարակական խորհրդի նիստին կներկայացվեն զեկուցումներ ՀՀ Կառավարության 2016-17թթ. ծրագրի «Սփյուռք» բաժնում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի, 2016թ. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման ու առաքման ծրագրի արդյունքները: Անդրադարձ կկատարվի  «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ  Լեւոն Այվազյանը: Նա կներկայացնի ՀՀ ՊՆ ռազմաքաղաքական հարաբերություններին ու միջազգային ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Աշխարհաքաղաքական գործընթացներին ու տարածաշրջանային զարգացումների վրա դրանց հնարավոր հետևանքների մասին իր վերլուծությունները կներկայացնի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Մայիս ամիսը հայտարարվել է մաշկի մելանոմա հիվանդության դեմ պայքարի ամիս: ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ն օրերս իրականացրել մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման ակցիա: Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանը կներկայացնեն մաշկի մելանոմա հիվանդության միտումները, վիճակագրական տվյալները:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ  կազմակերպում է դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին: Համերգին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Համերգին ելույթներով հանդես կգան Կումիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]