Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Դոնալդ Թրամփն ու նրա տիկին Մելանյան Երուսաղեմում ունկնդրել են հայկական երգչախմբի կատարումը


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը:

Տաճարի բակում Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը դիմավորել են Հունաց պատրիարքը և Տեր Սևան Արաքեպիսկոպոս Ղարիբյանը: Հայկական բաժին այցելության ընթացքում Դոնալդ Թրամփը և ԱՄՆ առաջին տիկինը ծանոթացել են Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի պատմությանը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ