Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի «Արմենպրես. Պատմություն» նախագիծը

Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի «Արմենպրես. Պատմություն» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի մեկնարկի մասին։  

«Արմենպրես. Պատմություն» նախագծի նպատակն է թվայնացնել Գործակալության բնույթով եզակի ֆոտոարխիվի մոտ 10,000 լուսանկարներ և Արմենպրես լրատվական գործակալության «Արմենպրես. Պատմություն» կայքի ստեղծումը։

«Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), Արմենպրեսը լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման աշխատանքները կիրականացվեն Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։
«Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման հարյուրամյակին ընդառաջ մի լուրջ նախագծի մեկնարկ է տրվում: Մեր գործընկերների աջակցությամբ գործակալության ֆոտոպահոցի լավագույն լուսանկարներից շատերը հասանելի կլինեն մեր հանրությանը: Արմենպրեսը պատմականորեն եղել և այսօր էլ մնում է հայկական լուսանկարչական դպրոցի դարբնոցներից մեկը և այս նախագիծը, պատկերավոր ասած, ֆոտոարվեստի և ֆոտոլրագրության յուրատեսակ «ազգային պատկերասրահ է», -ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Նրա խոսքով՝ սա պարզապես թվայնացում չէ, այս աշխատանքով փորձ է արվում ստեղծել ֆոտոթվայնացման յուրատեսակ դպրոց: «Հայաստանի ֆոտոպատմության ստեղծումը չափազանց կարևոր է: Սա չենք համարում միայն «Արմենպրես»-ի, հիմնադրամի և «Բիլայն»-ի նախագիծը: Այն ապագային միտված նախագիծ է: Ապագային նայելով` փորձում ենք հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է ստեղծել համահայկական լուսանկարչական արվեստի պատկերասրահը: Մեր ժողովուրդը կարող է հպարտանալ իր լուսանկարների պատմությամբ»,-ասաց Արամ Անանյանը:

Նա նշեց, որ արխիվի թվայնացումը հնարավորություն կտա նաև անցկացնել օն-լայն ցուցադրություններ: Նախագիծը լավ հնարավորություն է տալիս արվեստը և գեղեցիկը փոխանցել հաջորդ սերունդներին:

«Beeline-ն մշտապես իրականացնում է նախագծեր ուղղված հայկական թվային բովանդակության զարգացմանը և տարածմանը: Համոզված ենք, որ «Արմենպրես. Պատմություն» նախագիծն իր լուրջ ներդրումը կբերի հայկական թվային բովանդակության հարստացմանը և չափազանց հետաքրքիր կլինի հանրության համար: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ մարդկանց հասանելի կլինի թվայնացած ֆոտոարխիվը, իսկ մենք թվային տեխնոլոգիաների օգնությամբ կփորձենք դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսում ենք անչափ կարևոր և պատասխանատու մի նախագիծ, որը հետաքրքրական է և տեխնոլոգիական, և բովանդակային մասով։ Շնորհակալ ենք Beeline-ին՝ նախագծին աջակցելու համար։ Պատրաստ ենք թվայնացման աշխատանքներն իրականացնել բարձր որակով՝ լավագույն տեխնիկական սարքավորումների և մասնագետների միջոցով», - նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը։

Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]