1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավարտվեց Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

Ավարտվեց Հայաստանի աթլետիկայի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության աթլետիկայի առաջնությունը, որին մասնակցել են Երևան, Արտաշատ, Կապան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի քաղաքների և Արցախի 115 մարզիկ-մարզուհիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումներն անցկացվել են տղամարդկանց և կանանց 35 մրցաձևերից: ՀՀ չեմպիոններ են դարձել. 100 մետր վազք մրցաձևում՝ Մարիաննա Բաղյանը (12.3 վրկ) և Արամայիս Սարգսյանը (11.4 վրկ), 200 մետր վազք մրցաձևում՝ Գայանե Չիլոյանը (24.7 վրկ) և Տիգրան Մկրտչյանը (22.1 վրկ), 400 մետր վազք մրցաձևում՝ Գայանե Չիլոյանը (56.8 վրկ) և Տիգրան Մկրտչյանը (48.5 վրկ), 800 մետր վազք մրցաձևում՝ Լիլիթ Հարությունյանը (2.20.8 վրկ) և Տիգրան Մկրտչյանը (1.57.3 վրկ), 1500 մետր վազք մրցաձևում՝ Լիլիթ Հարությունյանը (4.57.6 վրկ) և Երվանդ Մկրտչյանը (3.59.3 վրկ), 3000 մետր վազք մրցաձևում՝ Անգելինա Ավագյանը (11.35.6 վրկ) և Երվանդ Մկրտչյանը (8.30.4 վրկ):

100 մետր արգելավազք մրցաձևում 16.1 վրկ արդյունքով ՀՀ չեմպիոն է դարձել Էլլադա Ալավերդյանը, իսկ 400 մետր արգելավազք մրցաձևում՝ 54.7 վրկ արդյունքով Նարեկ Ղուկասյանը և 1.05.8 վրկ արդյունքով Էլլադա Ալավերդյանը:

Հեռացատկ մրցաձևում ՀՀ չեմպիոններն են Մարիետա Մինասյանը (5.61 մ) և Գոռ Ներկարարյանը (7.19 մ), եռացատկում՝ Մարիետա Մինասյանը (12.02 մ) և Լևոն Աղասյանը (16.02 մ), բարձրացատկում՝ Վալենտինա Լուկինան (1.65 մ) և Արտյոմ Ալեքսանյանը (1.90 մ): Մյուս մրցաձևերում լավագույններն են. սկավառակի նետում՝ Հերմինե Ավետիսյանը (42.28 մ) և Մանուկ Մանուկյանը (49.27 մ), գնդի հրում՝ Հերմինե Ավետիսյանը (11.73 մ) և Ալբերտ Մարտիրոսյանը (15.87 մ), նիզակի նետում՝ Իրինա Պապիկյանը (30.70 մ) և Մելիք Ջանոյանը (58.0 մ), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյանը (50.36 մ):

4 x 100 մետր փոխանցավազքում 45.6 վրկ արդյունքով տղամարդկանցից լավագույնն է ճանաչվել Երևանի Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը:

 4 x 400 մետր փոխանցավազքում տղամարդկանցից լավագույնն է ճանաչվել Գյումրու Ռ. Էմմիյանի անվան ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, իսկ կանանց մրցումներում` Վանաձորի թիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]