Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի առաջատարների խմբում են

Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի 
առաջատարների խմբում են

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրիշիում տեղի ունեցան «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 4-րդ և 5-րդ տուրերի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արամ Հակոբյանը վերջին երկու պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Շանթ Սարգսյանը նշեց 2 հաղթանակ: Խաղացված 5 տուրից հետո Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Սերգեյ Լոբանովը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 1-4-րդ հորիզոնականները:

Երկու շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Կաասեն Տոր Ֆրեդրիկը, առաջատարներից ետ են մնում կեսական միավորով և բաժանում են 5-6-րդ հորիզոնականները:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 6-րդ տուրի կենտրոնական պարտիայում առաջատարներից երկուսը՝ Արամ Հակոբյանը և Սերգեյ Լոբանովը, կմրցեն միմյանց հետ: Շանթ Սարգսյանի մրցակիցը կլինի Պաուլյուս Պուլտինյավիչյուսը, իսկ Կիրիլ Շևչենկոն ուժերը կչափի Միխայիլ Նիկիտենկոյի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]