Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դին Լիժենը՝ Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի հաղթող

Դին Լիժենը՝ Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտվեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի խաղարկության երկրորդ փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթող դարձավ Դին Լիժենը. Չինաստանը ներկայացնող գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: 5.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շահրիյար Մամեդյարովը:

Միանգամից 7 շախմատիստ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը, վաստակեցին 5-ական միավոր և կիսեցին 3-9-րդ հորիզոնականները:

Պենտալա Հարիկրիշնան, Բորիս Գելֆանդը և Եվգենի Տոմաշևսկին 4.5-ական միավորով կիսեցին 10-12-րդ հորիզոնականները: 4-ական միավոր վաստակած Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը և Ջոն Լյուդվիգ Համերը հանգրվանեցին 13-14-րդ հորիզոնականներում: Յան Նեպոմնյաշչին, Մայքլ Ադամսը և Սալեմ Սալեհը իրենց ակտիվում գրանցեցին 3.5-ական միավոր և կիսեցին 15-17-րդ հորիզոնականները, իսկ 2.5 միավոր վաստակած  Էռնեստո Ինարկիևը եզրափակեց աղյուսակը:
Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]