Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

ԱՄՆ բացառում է ԻՊ-ի դեմ պայքարում Ասադի հետ համագործակցելու հնարավորությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ բացառում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավոր դեմ պայքարում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ համագործակցության հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը:

«Սիրիայում իրավիճակն ավելի բարդ է, քան Իրաքում, քանի որ այստեղ՝ ի դեմս կառավարության մենք գործընկեր չունենք: Ասադի ռեժիմի հետ մենք երբեք չենք համագործակցի»,- Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մակգերկը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ