Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դասավանդվող առարկաների հավատարմագրումը հստակեցնելու է բուհական համակարգը

Դասավանդվող առարկաների հավատարմագրումը հստակեցնելու է բուհական 
համակարգը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում համալսարաններում դասավանդվող առարկաները առանձին հավատարմագրման են ենթարկվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 19-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ԲՈՒՀ-երի համար այդ նպատակով ժամկետներ են սահմանվելու։
«Տարիներ առաջ բոլոր պետական բուհերն անցան ինստիտուցիոնալ հավատարմագրում, սակայն աշխարհում չկա բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրում` առանց առարկաների ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Հիմա պետք է ժամկետ սահմանենք, որի շրջանակներում համալսարաններն իրենց առարկաները առանձին հավատարմագրման ներկայացնեն: Այս ամենը բարդ և մի քիչ թանկ գործընթաց է, բայց այն մեզ կօգնի հասկանալ` տվյալ բուհն իր առաքելության շրջանակո՞ւմ է ընտրում իր մասնագիտությունները, թե՞ ոչ»,- նշեց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով, եթե մանկավարժական բուհն ունի «Կադաստրային գործ»բաժին, այն չի կարող գոյություն ունենալ այդ բուհում, քանի որ բուհի առաքելությունից դուրս է: Այսինքն` առարկաների հավատարմագրումը կհստակեցնի բուհական համակարգը:
Բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումից հետո, որը հավանաբար աշնանն արդեն ԱԺ-ի քննարկմանը կդրվի, կսկսվեն հստակեցվել համալսարանների առաքելությունները։ Բոլոր բուհերը համատարած համալսարան չեն կոչվի:
«Համալսարան կկոչվի այն հաստատությունը, որը կիրականացնի կրթական ծրագրեր` առնվազն 4 կրթական ոլորտում, իսկ մնացածները կկոչվեն ինստիտուտներ և ակադեմիաներ: Սա կրթության որակի վրա շատ լրջորեն կազդի, քանի որ այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ծնողը վճարում է իր երեխայի կրթության համար, բայց այդ վճարին համապատասխան որակ չի ստանում»,- ասաց Մկրտչյանը:
Մայիսի 11-ին` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր մեկ շաբաթվա ընթացքում հանձնարարել էր լրամշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ,Բուհական կրթության մասինե օրենքի նախագիծը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]