Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Հայաստանում պակասել է գրավատների թիվը


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի մարտի վերջի դրությամբ գործել է 141 գրավատուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ գրավատների քանակը 146 էր, 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ՝ 143։ Հայաստանյան գրավատների թիվը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 5-ով։

Այս ընթացքում Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2 գրավատուն (փետրվարին և մարտին), ուժը կորցրած է ճանաչվել 6 գրավատների լիցենզիա (3-ը՝ հունվարին, 3-ը՝ փետրվարին, 1-ը՝ մարտին)։

2017 թվականի մարտի վերջի դրությամբ՝ ՀՀ գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8 մլրդ 497 մլն դրամ։ Տարվա սկզբի համեմատ գրավատների վարկերն ավելացել են 65 մլն դրամով։



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ