ՊՆ պատվիրակությունը Բելառուսում կմասնակցի սպառազինության և ռազմատեխնիկայի միջազգային ցուցահանդեսի
17:52, 19 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ից 22-ը Բելառուսի Հանրապետությունում` Մինսկում, կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի «ՄԻԼԷՔՍ-2017» 8-րդ միջազգային ցուցահանդեսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդային-ցուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում