Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորում տեղի ունեցած դանակահարության գործով առաջադրվել է մեղադրանք

Վանաձորում տեղի ունեցած դանակահարության գործով առաջադրվել է մեղադրանք

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել առ այն, որ ձախ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք` ազդրային երակի վնասում կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ՍՊԸ-ի աշխատակից, 1980 թ. ծնված Մ.Սարգսյանը: Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտարարել էր, որ մարմնական վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքում գտնվող շինհրապարակներից մեկում՝ աշխատանքներ կատարելու ընթացքում։ 

Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Սարգսյանն իրականում մարմնական վնասվածքն ստացել է ոչ թե շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, այլ` նույն օրը տեղի ունեցած վիճաբանության ընթացքում՝ շինհրապարակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ՍՊ ընկերության պահեստապետի կողմից դանակի գործադրմամբ հասցված հարվածի հետևանքով։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]