1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք» դաշինքն առաջարկում է նոր խորհրդարանում պահպանել մարդու իրավունքների հանձնաժողովը

«Ելք» դաշինքն առաջարկում է նոր խորհրդարանում պահպանել մարդու իրավունքների 
հանձնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» դաշինքի խմբակցությունը Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների ձևավորման սեփական որոշման նախագծին է ներկայացրել, որով առաջարկվում է սահմանել, որ նոր խորհրդարանը կունենա 10 հանձնաժողով: Որոշման նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենք համաձայն չեն ՀՀԿ-ի ներկայացրած որոշման նախագծի հետ, որի համաձայն՝ խորհրդարանը կունենա 9 հանձնաժողով: «Մենք կարծում ենք, որ անընդունելի է մարդու իրավունքների հանձնաժողովը միավորել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ, քանի որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առանց այդ էլ խորհրդարանի ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարուքյանը:

Նա չհամաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի այն տեսակետի հետ, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը միշտ էլ զբաղվել է մարդու իրավունքների խնդիրներով, ուստի մարդու իրավունքների հանձնաժողովի գոյությունն անիմաստ է: «Մեր դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքների առանձին հանձնաժողով պետք է լինի և չի կարող մարդու իրավունքների հանձնաժողովը միավորել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց, որ ՀՀԿ-ն առաջարկում է 9 հանձնաժողով ձևավորել, որպեսզի «Ելք» դաշինքը խորհրդարանում որևէ մշտական հանձնաժողով գլխավորելու իրավունք չստանա, քանի որ 10-րդ հանձնաժողովը բաժին կհասնի հենց «Ելք» դաշինքին: Էդմոն Մարուքյանը խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց պաշտպանել ոչ թե ՀՀԿ-ի, այլ իրենց ներկայացրած նախագիծը և հնարավորություն ստեղծել, որպեսզի խորհրդարանը մարդու իրավունքների հարցերով զբաղվող առանձին հանձնաժողով ունենա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]