Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանն անձամբ է տվել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու հրամանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էրդողանն անձամբ է տվել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու 
հրամանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մուտքի մոտ անձամբ է հրահանգել հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, ինչից հետո լուռ հետևել է ծեծկռտուքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ ամենն արձանագրվել է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության կողմից հրապարակված տեսանյութում:

Դրանում երևում է, թե ինչպես է Էրդողանը մեքենայի մեջ լսում ցուցարարներին, ովքեր բարձրախոսներով բղավում էին «Մանկասպան Էրդողան»: Ավտոմեքենայի բացված դռան մոտ՝ Էրդողանի կողքին կանգնած անվտանգության աշխատակիցը նրան շարունակ տեղեկացնում է տիրող իրադրության մասին՝ հրահանգներ ստանալով նախագահից: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես հաջորդ վայրկյաններին Էրդողանի հետ խորհրդակցող անվտանգության աշխատակիցը հրահանգում է մեկ այլ աշխատակցի, ով գլխով անելուց հետո վազելով իջնում է ցուցարարների մոտ, ինչից հետո սկսվում է Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա:

Հարձակումից հետո Էրդողանը դուրս է գալիս ավտոմեքենայից՝ դիտելու կատարվածը, իսկ հրահանգ ստացած անվտանգության աշխատակիցը վազելով հետ է վերադառնում՝ կարծես զեկուցելով Թուրքիայի նախագահին կատարվածի մասին:

Կեցավայրի դիմաց տեղի ունեցող ծեծկռտուքին հետևելուց հետո Էրդողանը մտնում է կեցավայր:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի,Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]