Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

Հայաստանը միանում է ԵԽԽՎ-ում իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին. Նալբանդյան


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

«Ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»,- նշել է Նալբանդյանը:

Նա հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունն այս ուղղությամբ:

«Ինչ վերաբերում է վերջերս ԵԽԽՎ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամի և կոռուպցիայի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվությանը՝ մենք միանում ենք իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին, որպեսզի վերականգնվի այս կազմակերպությանը հասցված վնասը»,- ասել է նախարարը:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ