1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը. Նալբանդյան

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը. 
Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել խաղաղ գործընթացի առաջ մղմանը միտված համաձայնությունները, թեպետ դրանց կարևորությունն ընդգծվել է տարբեր հանդիպումների ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հայտարարել է, որ հայկական կողմը կիսում է կառույցի գլխավոր քարտուղարի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն:

«Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։ Նման իրավիճակի ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,- նշել է Նալբանդյանը:

Արտգործնախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը»,- ընդգծել է Նալբանդյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]