Նոութբուքի մեջ ռումբն ինքնաթիռում սոսկ ժամանակի հարց Է. ՄԱԿ
12:25, 19 Մայիս 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Հակաահաբեկչական կոմիտեում համոզված են, որ ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոութբուքերի եւ պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերի օգտագործումը փաստորեն անխուսափելի Է, եւ դա սոսկ ժամանակի հարց Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Հարցը պետք Է դնել ոչ թե չի կպատահի դա արդյոք, այլ երբ դա կպատահի»,- հայտարարել Է ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրեն Ժան Պոլ Լաբորդը:
Այս հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի եւ Եվրամիության իշխանությունները որոշել են չարգելել ահաբեկչական գործողությունների սպառնալիքի պատճառով ձեռնածանրոցում պլանշետների եւ նոութբուքերի փոխադրումը Եվրոպայից ԱՄՆ մեկնող չվերթերում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ձեռնածանրոցում նոութբուքերի եւ պլանշետների փոխադրման արգելք են սահմանել այն ինքնաթիռներում, որոնք մեկնում են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի՝ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրներից:
Լաբորդի կարծիքով՝ եվրոպական ավիաչվերթերում պայթյունների կազմակերպման սպառնալիքը շատ լուրջ Է: ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը պարզաբանել Է, որ Եվրոպայի երկրների համար մեծ վտանգ են ներկայացնում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման այն զինյալները, որոնք Եվրոպա են վերադառնում Սիրիայից եւ Իրաքից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում