1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է զինադադարի պահպանման ջանքերում. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է 
զինադադարի պահպանման ջանքերում. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է հաղորդում զինադադարի ռեժիմի պահպանման ջանքերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը:

«Սա շատ դրական զարգացում է: Մենք միշտ ասել ենք՝ ժամանակն է, որ հայտարարությունները լինեն հասցեական և կոշտ: Միգուցե առաջին անգամ է, որ այսպիսի համախմբված ու հասցեական հայտարարություն է հնչում, բայց հստակ նշվում է, որ մայիսի 15-ին Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, խոցել է զինտեխնիկա և ի պատասխան դրան, արցախյան կողմը ստիպված դիմել է պատասխան գործողությունների: Սա ցույց է տալիս, որ նոր որակ է հաղորդվում զինադադարի ռեժիմի պահպանման ջանքերին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, եթե հայտարարությունը հասցեական է, կա հստակ գնահատական, իրերը կոչվում են իրենց անուններով, ապա դա առաջնային հիմքն է, որ դրանից հետո սկսվի նոր գործընթաց: Այսինքն` զինադադարը խախտողը պատասխան տա իր արածների համար:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը խոսում է այն մասին, որ բոլորը շահագրգռված են, որ տարածաշրջանում պահպանվի կայունություն, խաղաղություն:  Ալիևի արկածախնդրությունը, ներքին «ռազբորկաներից» հասարակության ուշադրությունը նման վտանգավոր ձևերով շեղելն անընդունելի է: Կարծում եմ, որ այս հայտարարությանը կհետևեն համապատասխան գործընթացներ, միգուցե, դրանք հրապարակային չլինեն, դա պարտադիր էլ չէ:  Միջազգային հանրությունն իր դիրքորոշումն ավելի հստակ ու համառորեն է ներկայացնելու»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]