Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Բակո Սահակյանը ծանոթացել է նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Շուշի քաղաք:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ոլորտում մի շարք ծրագրերի իրականցման հետ կապված հարցերին:

Այնուհետեւ Նախագահը ծանոթացել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքների ընթացքին եւ նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին:

Բակո Սահակյանը նաեւ ներկա է գտնվել պատանի բնախույզների հավաքին, որի ընթացքում կազմակերպվել է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունը հայրենի երկրի ճանաչման, գիտելիքների խորացման տեսանկյուններից: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ