Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Գիտնականներն ավելի երկար ապրելու նոր միջոց են հայտնաբերել


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ ընտանիքները եւ ամուր սոցիալական կապերը պրիմատներին օգնում են ավելի երկար ապրել: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են Էքսետերի համալսարանի գիտնականները՝ 21 տարվա ընթացքում Պուերտո Ռիկոյում ուսումնասիրելով շուրջ հազար մակաք-ռեզուսների: Արդյունքը, մասնագետների կարծիքով՝ կիրառելի Է նաեւ մարդու նկատմամբ: Հետազոտության  մամուլի տեղակագիրը հրապարակված Է Phys.org կայքում:  
Որպես պրիմատների մոտ սոցիալական կապերի քանակի ցուցանիշ կենսաբանները վերցրել են անհատի մերձավորների թիվը: Պարզվել Է, որ հարազատներից յուրաքանչյուրն առաջիկա տարում կենդանու մահվան հավանականությունը նվազեցրել Է 2,3 տոկոսով:    
Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն իմանալու, թե ինչպես են հնադարյան մարդիկ գոյակցել միմյանց հետ, եւ դա ազդել Է արդյոք նրանց կյանքի որակի վրա: Քանի որ սոցիալական կապերը նպաստում են երկարակեցությանը, Էվոլյուցիան կարող Էր, այդ կերպ, նպաստել նախնադարյան հասարակությունների զարգացմանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ