Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան նույն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր. Հարութ Սասունյան

Թուրքիան նույն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր. Հարութ Սասունյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիան նույն այն վայրենին է, ինչ եղել է տարիներ ի վեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: «Հիմա թուրքերը փորձում են իրենց վայրենի վարվելակերպը Ամերիկա փոխանցել, սակայն Ամերիկան Թուրքիա չէ, և այս վայրագ վերաբերմունքն ԱՄՆ-ում ընդունելի չէ»,-ասաց նա:

Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ վիրավորված ցուցարարները հիվանդանոցում են, մեկի վիճակը ծանր է: Երկու թուրքեր ձերբակալված են ամերիկյան ոստիկանների կողմից:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Ցուցարարների վրա հարձակված ու դաժան հարվածներ հասցրած թուրք ազգայնամոլների ձեռքին եղել է Թուրքիայի դրոշը: Միջազգային լրատվամիջոցներն անմիջապես սկսեցին գրել, որ Սպիտակ տնից փոքր հեռավորության վրա, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ դաժան հարձակման հեղինակները Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամներն են:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]