Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Թուրքական օդուժը խախտել է Հունաստանի օդային սահմանը


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիային պատկանող 44 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 15-ին Էգեյան ծովում խախտել են Հունաստանի օդային սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Թուրքական օդուժի կողմից սահմանը խախտելու մասին լուրերի տարածումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նախարարությունը տեղի ունեցածը համարել է միջազգային իրավունքի լրջագույն խախտում: «Երևում է, որ Թուրքիայում կան մի շարք ուժեր, որոնք դեմ են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ