Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քանոնահար Մերի Մուսինյանն ու մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանը Ճապոնիայում շնորհակալագրերի են արժանացել

Քանոնահար Մերի Մուսինյանն ու մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանը Ճապոնիայում 
շնորհակալագրերի են արժանացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայկական մշակույթի շաբաթ» միջոցառումներն անցկացվեցին մայիսի 9-14-ը Տոկիոյում: Քանոնահարուհի Մերի Մուսինյանը և նրա մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով:

 Մշակութային շաբաթը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` մշակութային շաբաթվա ընթացքում տեղի ունեցան հայ և ճապոնացի անվանի նկարիչների ցուցահանդեսներ, հայկական երաժշտության երեկո, հայկական ու ճապոնական ավանդական երաժշտական գործիքների կատարումներով համեմված համերգներ, դասախոսություններ, մշակութային այլ միջոցառումներ:Ցուցադրվեցին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հավաքածուներից հայ լուսանկարիչների «Արարատը հայի աչքերով» խորագրով աշխատանքները, ինչպես նաև հայտնի արվեստի գործիչներ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի, Սրբուհի Աբաջյանի, Դեյնա Վոլրաֆի, Ժանսեմի, Ճապոնիայի նկարիչների ընկերության անդամների աշխատանքները:

Մայիսի 10-ին տեղի ունեցած «Հայաստանի յուրօրինակ արտադրանքը» խորագրով դասախոսությունը, ինչպես նաև «Հայկական երաժշտության երեկո» միջոցառումը, որին մասնակցեցին նաև «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբան, Հայաստանից ժամանած քանոնահար Մերի Մուսինյանը, հանրահայտ սոպրանո Արաքս Մանսուրյանը:Մայիսի 12-ին տեղի ունեցավ «Հայկական ասեղնագործություն» խորագրով սեմինար, ինչպես նաև «Քանոն+կոտո» համերգ, որին հայկական և ճապոնական երաժշտական կատարումներով հանդես եկան քանոնահար Մերի Մուսինյանը և կոտոիստ Ջունկո Իշիվատան: Մայիսի 13-ին միջոցառումների շարքը եզրափակեց «Հայկական գինիներ» միջոցառումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am