Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 16.05.2017

Սպասվող լրահոս. 16.05.2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ը կգումարվի Մոսկվայում: Այնտեղ է գտնվում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այսօր Երևանում կկայանա համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Կներկայացվի «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը: Համաժողովին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցության հարցերը գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են: ՀՀ արտաքին գործերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների ներկայացուցիչները կմասնակցեն «Բիզնեսի ուղղորդում. կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցություն» թեմայով քննարկմանը:

Հուլիսի 24-31-ը Սևանա  լճի ափին կանցկացվի Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումը։  Ֆորումին կմասնակցեն սթարթափ-ընկերություններ, ներդրողներ, մենթորներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ Sevan Startup Summit-ը ոչ ֆորմալ կրթական-բիզնես հարթակի նոր ձևաչափ է, որը միտված է սթարթափ-ընկերությունների աջակցությանը։ Ֆորումին ընդառաջ կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

ԵՊՀ-ն նշում է հիմնադրման 98 ամյակը: Այդ առթիվ կանցկացվի համերգ, որի ընթացքում կամփոփվեն նաև «Ուսանող-2017» և Ցեղասպանության 102 ամյակին նվիրված էսսեների մրցույթների արդյունքները: ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված համերգ-մրցանակաբաշխությունը նվիրված է նաև Հայաստանում երիտասարդների և ուսանողների օրվան:

Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° պատկերները՝ «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությունը: Բացմանը հրավիրված են պաշտոնատար անձինք, մշակույթի գործիչներ, հանրային մարդիկ:

«Խուլերի հայկական  սպորտային կոմիտե» ՀԿ մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]