1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը Կատարին առաջարկում է կոնկրետ ներդրումային ծրագրեր. Սուրեն Կարայան

Հայաստանը Կատարին առաջարկում է կոնկրետ ներդրումային ծրագրեր. Սուրեն 
Կարայան

ԴՈՀԱ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Կատարի Պետությունը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ առևտրաշրջանառության աճին նպաստող քայլեր նախաձեռնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Կատարի Պետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Շեյխ Ահմադ բին Ջասիմ Ալ Թանիի հետ հանդիպումից հետո: Կարայանը Կատար է մեկնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում:

«Կատարի Պետության էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման հիմնական նպատակը պայմանավորվածություններ ձեռք բերելն էր հետագա համագործակցության ձևաչափերի շուրջ. մենք այդ պայմանավորվածությունները ձեռք բերեցինք: Ներկայացրեցինք ՀՀ ներդրումային միջավայրի գրավչությունը, մի քանի կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնք նրանք կարող են հենց առաջին իսկ փուլում իրականացնել: Ես հրավիրեցի իմ գործընկերոջը այցելել Հայաստան»,- նշեց Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով` հայկական կողմը առաջարկել է ներդրումներ իրականացնել խոստումնալից՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության և զբոսաշրջության ոլորտներում: «Չի բացառվում, որ քննարկումների ընթացքում նոր ներդրումային ծրագրեր ծնվեն, նոր գաղափարներ ի հայտ գան: Մասնավորապես խոսել ենք նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր ներդրումների մասին: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հնարավոր երկկողմ տնտեսական ֆորումի անցկացման վերաբերյալ»,- ընդգծեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Նրա ներկայացմամբ` երկու կողմերն էլ ընդունում են, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ներկայում շատ ցածր մակարդակի վրա են, և առկա է ցանկություն դրանք կտրուկ ավելացնել: «Պայմանավորվեցինք իմ գործընկերոջ հետ, որ կլինենք մշտական կապի մեջ, կփորձենք պետական-մասնավոր և մասնավոր-մասնավոր համագործակցության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի»,- ամփոփեց Կարայանը:

ՀՀ և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1997թ. նոյեմբերի 5-ին: 2016թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 468.3 հազար (աճ` 45.2%) դոլար: Արտահանումը կազմել է 14.7 հազար (աճ՝ 3.5 անգամ) դոլար: Ներմուծումն` ըստ ապրանքի ծագման երկրի` 453.6 հազար (աճ՝ 42.5%) դոլար, ներմուծումն ըստ առևտուր անող երկրի` 430.2 մլն (աճ՝ 84.9%) դոլար: Այս տարվա հունվար-մարտին առևտրաշրջանառությունը կազմել է 38.3 հազար (աճ` 4.1 անգամ) դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]