Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իր պատվին կազմակերպված ընդունելությանը Էմանուել Մակրոնը ջերմորեն ողջունել է Վիգեն Չիտեչյանին

Իր պատվին կազմակերպված ընդունելությանը Էմանուել Մակրոնը ջերմորեն ողջունել 
է Վիգեն Չիտեչյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում  Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված ընդունելությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Մակրոնը ջերմորեն ողջունել է Վիգեն Չիտեչյանին: Ընդունելությունը կազմակերպել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Ելիսեյան պալատում մայիսի 14-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության 8-րդ նախագահի երդմնակալության արարողությունը  Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակել է երկրի նախագահ:

Ապրիլի 24-ին Մակրոնը Փարիզում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և ծաղիկներ խոնարհել Կոմիտասի հուշարձանին: Նա հայտարարել է նաև Հայոց ցեղասպանության ժխպտումը քրեականացնող օրինագծի ընդունման կարևորության մասին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]