Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փոքր Հայաստանի մեծ աստղը. Матч ТВ-ն նոր ֆիլմ է ներկայացրել Մխիթարյանի մասին

 Փոքր Հայաստանի մեծ աստղը. Матч ТВ-ն նոր ֆիլմ է ներկայացրել Մխիթարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Матч ТВ-ն հերթական փաստագրական ֆիլմն է պատրաստել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Երևանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով. հայկական էքսպրես Հենրիխ Մխիթարյանը, որտեղ և ո՞վ է նրան սովորեցրել այսպես խաղալ. ֆիլմը պատմում է այս ամենի մասին, բացահայտում, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆիլմի հեղինակներն այցելել են Երևանում գտնվող նրա տուն, զրուցել հարևանների հետ, իսկ այդ ամենում նրանց օգնել է Երևանի «Արարատ»-ի նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը: «Բոլորը սիրում են նրան, նա տաղանդավոր է բոլոր ասպարեզներում»,- ասել է Սահակյանը:

Այնուհետև ֆիլմում ներկայացվում է Ուկրաինայի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում Մխիթարյանի հաջողությունները, անդրադառնում նրա՝ երգելու կարողություններին, տարբեր լեզուների տիրապետելուն:  «Ես սիրում եմ լեզուներ սովորել և փառք Աստծո, ինձ հաջողվել է սովորել մի քանի լեզու»,- ասել է Մխիթարյանը:

Ֆիլմի հեղինակներն այցելել են նաև այն դպրոցում, որտեղ հաճախել է Մխիթարյանը, Երևանի «Փյունիկ»-ի մարզադպրոցում, որտեղ ֆուտբոլի առաջին քայլերն է կատարել 28-ամյա կիսապաշտպանը:

«Հնարավոր է՝ պարադոքս է, բայց ես նրա հետ երբեք որևէ կոնֆլիկտ չեմ ունեցել, նրա հետ շատ հեշտ է, քանի որ նա պրոֆեսիոնալ է:  Երբեմն ինձ հարցնում են, թե ինչումն է նրա ֆենոմենը, այո նա արագ, է, շատ լավ դրիբլինգ ունի, գոլեր է խփում, կատարում գոլային փոխանցումներ, բայց իմ կարծիքով՝ նրա ամենամեծ ֆենոմենը նրա փիլիսոփայությունն է, մենթալիտետը, բնավորությունը»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:  

Նա նաև պատմել է, որ Մխիթարյանն ունեցել է կոնկրետ առաջարկ Մախաչկալայի «Անժի»-ից, երբ թիմի գլխավոր մարզիչը Գուս Հիդինկն էր, բայց ընտրել է Եվրոպան և, Մինասյանի խոսքով, ճիշտ էլ արել է:

«Մխիթարյանն ունի տեխնիկա, բնավորություն, տակտիկա և նախկին ԽՍՀՄ տարածքում նրանից լավ ֆուտբոլիստ չկա: Նա փոքր Հայաստանի մեծ աստղն է»,- նշել է ֆիլմի հեղինակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]