Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-ռուսական համալսարանի կայացման հիմքում ընկած են յոթ հիմնարար արժեքներ. ՀՌՀ-ն նշում է իր ստեղծման 20-ամյակը

Հայ-ռուսական համալսարանի կայացման հիմքում ընկած են յոթ հիմնարար արժեքներ. 
ՀՌՀ-ն նշում է իր ստեղծման 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական համալսարանը այսօր արդեն կայացած համալսարան է և իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի կրթական, գիտական և մշակութային ոլորտներում: Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ինտերակտիվ ուսումնական կենտրոնում մայիսի 14-ին տեղի ունեցավ Հայ-ռուսական համալսարանի ստեղծմանը 20-ամյակին նվիրված  միջոցառում, որին մասնակցում էին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, համալսարանի կայացմանը մեծ ներդրում ունեցած անձինք,ինչպես նաև հաջողության հասած շրջանավարտները:

«Մեր համալսարանը կայացել է յոթ հիմնարար արժեքների հիման վրա: Դրանք են  ազատությունը,սերը, արդարությունը, համերաշխությունը,ստեղծարարությունը, արժանապատվությունը, իմացությունը և անհատականության զարգացումը: Այդ արժեքները շատ կարևոր են մեզ համար և ամբողջ հոբելյանական տարվա միջոցառումները ձևավորվելու են այս արժեքների շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ընդգծեց Դարբինյանը:

Ըստ նրա` Հայ-ռուսական համալսարանն ապացուցեց այն, որ հնարավոր է կարճ ժամանակահատվածում ստեղծել կայացած համալսարան և հավակնել ընդգրկվել աշխարհի լավագույն համալսարանների ցանկում:

Դարբինյանի խոսքով` Հայ-ռուսական համալսարանի ստեղծման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ:

«Դրանք կլինեն գիտական բնույթի միջոցառումներ, որոնցով մեր համալսարանն առանձնանում է Հայաստանի մյուս բուհերից: Մեկ շնչին ընկնող գիտական արդյունքով մեր համալսարանը առաջատարն է ոչ միայն մեր երկրում, այլ նաև համադրելի է աշխարհի զարգացած երկրների  համալսարանների հետ»,- ընդգծեց Դարբինյանը և հավելեց, որ անցկացվելու են նաև ինտելեկտուալ փառատոններ,  շախմատի մրցաշար, լուսանկարչական և ֆիլմերի մրցույթներ, ցուցահանդեսներ , համերգներ և այլն:

Միջոցառմանը իրենց կյանքի հաջողության գաղտնիքներով և ուսանողական տարիների հիշողություններով կիսվեցին ՀՌՀ-ի շրջանավարտներ` Մեծ Բրիտանիայի PwC ավագ խորհրդատու Անդրանիկ Մնացականյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի իրավական հարցերով խորհրդատու Լիլիթ Երեմյանը, Եվրոպական բիզնես-ասոցիացիայի (EBA) գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, «32 Ատամ» ակումբի էքս-ռեզիդենտներ  Խաչատուր Օքսուզյանը  և Արտակ Գասպարյանը, Armix հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը, «Արմենիա» հեռուստաընկերություն հեռուստահաղորդավարուհի Սոնա Թորոսյանը, փոխմիսս «Եվրոպա-2005»  Լուսինե Թովմասյանը, Google-ի ցանցային ինժեներ Գրիգորի Ջավադյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական աշխատակից Դավիթ Ասոյանը, «Ինտերմոուշն Թեքնոլոջի» ընկերության առաջատար ինժեներ Հայկ Ղալթաղչյանը և այլք:

Հայ-ռուսական համալսարանը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված համաձայնագրին համապատասխան, որը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվա քաղաքում:

Հայ-ռուսական համալսարանը խոշոր գիտակրթական կենտրոն է, որն իրականացնում է 60-ից ավելի կրթական ծրագրեր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ ՌԴ և ՀՀ կրթական ստանդարտներին համապատասխան, և համարվում է առաջատար ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական ոլորտներում:

Հայ-ռուսական համալսարանը Հայաստանի բուհերի վարկանիշավորման սանդղակում  պահում է իր կայուն դիրքը առաջատարների ցանկում: 20 տարիների ընթացքում համալսարանը տվել է 6500-ից ավելի շրջանավարտներ, որոնցից քառորդ մասը  օտարերկրյա ուսանողներ ենՀամալսարանի ասպիրանտուրան է ավարտել 297 ասպիրանտ, որոնցից 165 պաշտպանել են թեկնածուական թեզը, իսկ 2-ը դարձել են գիտությունների դոկտոր: 70-ից  ավելի ճանաչված օտարերկրյա գիտնականներ սերտորեն համագործակցում են բուհի հետ և հանդիսանում են Հայ-ռուսական համալսարանի իրական կամ պատվավոր պրոֆեսորներ են: Համալսարանի գործընկերներն են 200 արտասահմանյան լավագույն բուհեր և գիտակրթական կենտրոններ 40  երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]