Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անհրաժեշտության դեպքում պետք է որոշիչ հակահարված տանք ՀԱՊԿ առջև ծառացած մարտահրավերներին. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

Անհրաժեշտության դեպքում պետք է որոշիչ հակահարված տանք ՀԱՊԿ առջև ծառացած 
մարտահրավերներին. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առջև կան ծառացած մարտահրավերներ, քանի որ աշխարհը գնալով ավելի ագրեսիվ է դառնում: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:

«Կազմակերպության առջև ծառացած խնդիրներ են ահաբեկչության, թմրանյութերի տարածման դեմ պայքարը, մարդկանց և մարդկային օրգանների առևտրի դեմ պայքարը: Այս ուղղություններով կազմակերպությունը շատ ակտիվ աշխատում է: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում որոշիչ հակահարված տանք այս մարտահրավերներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Նազարուկը:

Դեսպանը հավելեց, որ հենց այդ մարտահրավերները հաղթահարելուն են միտված ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների և կազմակերպության բոլոր կառույցների ջանքերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]