Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀԱՊԿ անդամ երկրները կարևոր հարցերում տարաձայնություններ չունեն

ՀԱՊԿ անդամ երկրները կարևոր հարցերում տարաձայնություններ չունեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար այս պահին առաջնահերթ է ահաբեկչության, թմրանյութերի տարածման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական միավորում է, որի առաջնահերթ նպատակը անդամ երկրների սահմանները և սուվերենությունը պաշտպանելն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց դեսպանը:

Իվան Վոլինկինը վստահ է, որ ՀԱՊԿ անդամ երկրները կարևոր հարցերում տարաձայնություններ չունեն և չեն կարող ունենալ: «Բնականաբար, յուրաքանչյուր պետություն ունի իր հետաքրքրությունները, սեփական առաջնահերթությունները, սակայն կարևոր հարցերում ոչ մի տարաձայնություն չկա»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նշանակմանը` Վոլինկինը վստահություն հայտնեց, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կդրսևորի իր բոլոր ունակությունները, որոնք նա ցույց է տվել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: «Ես կարծում եմ, որ նա շատ բան կարող է անել կազմակերպության համար: Ընդհանրապես Հայաստանն այդ կազմակերպության շատ ակտիվ անդամ է, մշտապես հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որոնք պաշտպանում են նաև մյուս անդամ երկրները, իսկ Յուրի Գրիգորիչը, իհարկե, կլինի լոկոմոտիվը»,- եզրափակեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]