Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ. Վրույր Փենեսյան

Կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ. Վրույր 
Փենեսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում պետական կառույցների ներգրավվածությամբ կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ, որում ներգրավված են լինելու գործարարներ  նշված երկրներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «INVEST ARMENIA»  ծրագրի նախաձեռնող և համակարգող Վրույր Փենեսյանը:

«Պալատին աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովները, ակտիվ համագործակցություն է նախատեսվում նաեւ գործարար պալատի երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»,-ասաց նա:

Գործարար պալատի գլխավոր գրասենյակը կլինի Երևանում: Կառույցի նպատակն է ակտիվացնել Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան տնտեսական համագործակցությունը՝ հանդես գալով որպես միջանկյալ հարթակ գործարար աշխարհի և  օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև: Մասնավորապես նախատեսվում է  միջպետական բիզնես համագործակցության  դյուրացման  նպատակով առաջարկներ ներկայացնել նշված երկրների միջև օրենսդրական դաշտերի  համադրման  եւ բարելավման վերաբերյալ, ինչպես նաեւ բիզնեսին խոչընդոտող հանգամանքների հայտնաբերման  և արձագանքման միջոցառումների նախաձեռնում ի պաշտպանություն գործարարների շահերի,  տեղեկատվության և խորհրդատվության (բիզնեսի գրանցման, հարկային, մաքսային, իրավաբանական օրենսդրության վերաբերյալ) փոխանակում: Կիրականացվի նաև մեծ  հաջողություններ արձանագրած ոլորտների առաջատար ներկայացուցիչների փորձի փոխանակում, ամենամյա բիզնես ֆորումների, ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար խմբերի հանդիպումների կազմակերպում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]