Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում ելույթ կունենա 5-րդը

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում ելույթ կունենա 5-րդը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը մայիսի 12-ին կմասնակցի եզրափակչից առաջ գլխավոր երկու փորձերի, որոնցից վերջինը կգնահատվի ժյուրիի անդամների կողմից:

Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

Համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին` ժամը 23:00-ին, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Այն կրկին կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]