Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը Սպիտակ տանը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Դոնբասի իրադրությունը

Թրամփը Սպիտակ տանը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել Է Դոնբասի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին եւ նրա հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լույս մայիսի 11-ի գիշերը Facebook-ի իր Էջում հայտնել Է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանությունը: 
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին, կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների հետագա աջակցությունը Ուկրաինային»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ կայացել Է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ինչպես նշվում Է, կողմերը հանգամանորեն քննարկել են Դոնբասի իրադրությունը: Հանդիպումներին մասնակցել Է նաեւ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]