1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 09.05.2017

Սպասվող լրահոս. 09.05.2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:  

Այսօր  մայիսի 9-ն է, օրը տոնական է, սպասվող լրահոսը՝ նույնպես: Մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակների ու ձեռբերումների օրն է: Հայ ազգի համար այն լուսավոր ապագայի կերտման օր է: Այսօր եռատոն է: Նշվում է 1945 թվականին  Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, այնուհետև Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը:

Ավանդույթի համաձայն Մայիսի 9-ին Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները վաղ առավոտից այցելում են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ծաղկեպսակ են դնում Անհայտ զինվորի հուշահամալիրին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ ներկաները հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցում հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այունհետև անցկացվում է տոնական միջոցառում:

Հաղթանակի օրվա առթիվ ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզկենտրոններում կանցկացնի հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները «Իսուզու» հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն մեր համաքաղաքացիներին: Ժամը 10:00-ից մինչև երեկո Կարապի լճին հարակից տարածքում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը: Ժամը 13:00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:

Մայիսյան եռատոնի առթիվ մայիսի 9-ին Արցախում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժանող հուշարձանին: Միջոցառումներ են նախատեսված նաև Շուշիում: Նախատեսված է այցելություն Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան, տանկի հուշարձան: Այնուհետև Ստեփանակերտում սպասվւմ է տոնական համերգ:

Հայրենական մեծ պատերազմում և Շուշիում տարած հաղթանակների կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մայիսի 9-ին կազմակերպում է տոնական մարզական միջոցառումներ՝ դրոշներով հեծանվավազք և տարբեր մարզաձևերից ցուցադրական ելույթներ: Ցուցադրական ելույթներն անցկացվելու են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հրապարակում և Հյուսիսային պողոտայում՝ ժամը 11:00-12:00-ը:  Հեծանվավազքի մեկնարկը տրվելու է Ազատության հրապարակից ժամը 11:00-ին հետևյալ երթուղով՝ Ազատության հրապարակ, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակով պտույտ երեք անգամ, Նալբանդյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա, Ազատության հրապարակ:

Կիևում այսօր երգի տոն է, կայանալու է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնում է Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: Հաջողություն մաղթենք մեր ներկայացուցչին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը և գալա համերգը: Մրցույթը մեկնարկել է մարտի 25-ին և իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]