Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին

Բակո Սահակյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահ 
Գալուստ Սահակյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Բակո Սահակյանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

ՀՀ ԱԺ նախագահը նախ շնորհակալություն է հայտնել պարգևի համար, ապա նշել է, որ Շուշիի ազատագրման և արցախյան պատերազմում շատ հայորդիներ ենք կորցրել, բայց կարողացել ենք լուծել մեր ազգի համար ամենակարևոր խնդիրներից մեկը:

«Շուշիի հաղթանակը նոր վերածնվող Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էր, իսկ հետագայում արդեն Արցախի հաղթանակով կարողացել ենք ուղենշել մեր ապագայի ճանապարհը: Մենք այսօր շարունակում ենք քայլել առաջ, և համոզված եմ, որ նոր հաղթանակներ մեզանում շատ են լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գալուստ Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]