1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սերգեյ Մինասյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ ԵՄ հայտարարությունը

Սերգեյ Մինասյանը կարևորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման 
կապակցությամբ ԵՄ  հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարևորում է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ղեկավարի ներկայացուցչի հայտարարությունը՝ կապված Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ այդ հայտարարությամբ ԵՄ-ն վերահաստատել է, որ լիովին աջակցել է Հայաստանի, ԵԱՀԿ-ում նախկինում և ներկայում նախագահող Գերմանիայի և Ավստրիայի ջանքերին, որոնք միտված են եղել Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին գրասենյակի գործունեության շարունակականության ապահովմանը: «Այդ հայտարարության մեջ նշվել է, որ Հայաստանը բոլոր տարբերակներով փորձել է լուծում գտնել այդ հարցին: Եվրոպական Միությունը հատուկ նշել է, որ հիասթափված է այն դիրքորոշմամբ, որը ցույց է տվել Ադրբեջանն այդ հարցում»,- ասաց Մինասյանը:

Քաղաքագետը կարևորում է այն հանգամանքը, որ փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու գերտերություններ՝ նախօրեին ԱՄՆ-ն, իսկ այսօր ԵՄ-ն, հայտարարություն են տարածել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ և ընդգծել են, որ հիասթափված են այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմամբ, ինչը հանգեցրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը:

Սերգեյ Մինասյանն ուշագրավ է համարում նաև այն, որ ԵՄ-ն հույս է հայտնել, որ հնարավոր է ինչ-որ լուծում գտնել խնդրին, եթե ոչ ԵԱՀԿ-ի գրասենյակի գործունեության, ապա առնվազն այն ծրագրերի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, որոնք իրականացվել են ՀՀ-ում այդ կազմակերպության կողմից: Քաղաքագետը կարծում է՝  կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է երկկողմ ձևաչափով ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ անդամ երկրների հետ համագործակցությունը շարունակելու մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]