Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ-ռուսական միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք

Հայ-ռուսական միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից ՀՀ 
սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին վտանգ սպառնալու դեպքում կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Միացյալ զորախումբ պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մակարյանը:

Անդրադառնալով թուրքական կողմի հայտարարություններին Նախիջևանում ռազմաբազա տեղակայելու մասին` Անդրանիկ Մակարյանն ընդգծեց, որ թուրքական կողմի նման հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն,   քանի որ նման գործելաոճը նրանց արյան մեջ է: «Եթե Հայաստանի Հանրապետության սահմանի վրա, այդ թվում` այդ ուղղությունից, վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է համատեղ ուժերով կանգնել մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ», - ասաց միացյալ զորքերի հրամանատարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]