1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կհանձնվի. ՌԴ-ն կհասնի դրան. Լավրով

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կհանձնվի. ՌԴ-ն կհասնի 
դրան. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անպայման հասնելու է նրան, որ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանձնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Միր  24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նկատելով, որ խմբավորումը չի պատրաստվում վայր դնել զենքերը, գրոհայիններն ակտիվորեն գործում են ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, այլև ռուսական սահմանների հարևանությամբ:

«Ցավոք սրտի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում և առայժմ չի ուզում հանձնվել, սակայն մենք դրան կհասնենք: Այս փուլում այն ակտիվ գործում է Աֆղանստանում, հատկապես այդ երկրի հյուսիսային շրջաններում, որոնք սահմանակից են մեր դաշնակից երկրներին: ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները, որոնք ներգրավված են Օպերատիվ հակազդման հավաքական ուժերում, մշտական պատրաստության վիճակում են: Պատրաստված են նաև ռուսական ռազմաբազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում ու Հայաստանում: Քանի դեռ այդ չարիքը ոչնչացված չէ, մեր առաջնահերթությունները մնում են նույնը»,-ասել է Լավրովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]