Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի բանկային և գործարար շրջանակի ներկայացուցիչներին

 Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի բանկային և գործարար շրջանակի 
ներկայացուցիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Արցախի եւ Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը: Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]