Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի տարանցիկ կետ դառնալ. Բաբկո

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի 
տարանցիկ կետ դառնալ. Բաբկո

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի տարանցիկ կետ դառնալ, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

«Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կդառնա արդյունաբերական կամուրջ Ռուսաստանի և Իրանի միջև, սակայն առաջին հերթին պետք է մինչև Իրան գնացող ճանապարհը բարեկարգվի: Ոլորաններով ճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար շատ վտանգավոր է, և բեռնատարների մեծ հոսքի դեպքում կարող են խնդիրներ առաջանալ»,- նշեց Բաբկոն: Նրա խոսքով`  նոր ճանապարհ կառուցելու համար անհրաժեշտ են ներդրումներ, իսկ ներդրումներ կիրականացվեն այն ժամանակ, երբ պաշտոնապես կհաստատվի բեռների ծավալը:

«Ներկայումս  պաշտոնապես չի հայտարարվել մեծ ծավալների վերաբերյալ ոչ իրանական, ոչ հայկական կողմից: Ուստի այս հարցի լուծումը բանակցության և ուսումնասիրության ժամանակ է պահանջում»,- նշեց Բաբկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]