Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում

 «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում իր «Fly with me» երգով: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն, որի հաղթողը կորոշվի մայիսի 13-ին կայանալիք եզրափակիչ փուլում:

«Քանի որ այս տարվա մրցույթի կանոնները փոխվել են և մրցույթի մասնակիցները ձայների 50 տոկոսը ստանում են հանդիսատեսի քվեարկությունից, անկհայտ է, որ Հայաստանը ներկայացնող տաղանդավոր երգչուհու հաղթանակի համար շատ բան է կախված բոլորիցս: Հետևաբար` դիմում ենք հատկապես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցներին և խնդրում հետևել մրցույթին և քվեարկել մեր երգչուհու օգտին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է «Առաջին ալիքի» լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]