1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

The Wall Street Journal-ն անդրադարձել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

 The Wall Street Journal-ն անդրադարձել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ իրականություն դարձած «Խոստում»-ը ֆիլմն այս տարի թողարկված ամենաթանկարժեք ֆիլմերի ցանկում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմին անդրադարձել է The Wall Street Journal պարբերականը՝ նշելով, որ Հոլիվուդում այսօր հայտնի  գրքի կամ հեռուստանախագծի  սցենարի բացակայության պայմաններում  բարդ է նման ֆիլմ արտադրել առանց բարերարի:

«Քըրքորյանը մեկն է հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներից, ով  տասնամյակներ շարունակ աջակցել է ամբողջ աշխարհում հայկական բարեգործական կազմակերպություններին: Քըրքորյանի ֆինանսավորմամբ իրականություն դարձած «Խոստում»-ը ֆիլմը մեծ արժեք ունի հայ համայնքի համար 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ցեղասպանությունների շարքին դասակարգելու տեսանկյունից:

Ֆիլմի արտադրողները նախատեսել են ստանալ «Շինդլերի ցուցակը» կամ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմերի նմանությամբ աշխատանք, որը  կպատկերի պատմական վայրագությունները:

Չնայած կինովարձույթներում ունեցած ոչ հաջող մեկնարկին, «Խոստում»-ը ֆիլմը ազդեցություն կունենա համաշխարհային քաղաքականության ողջ պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների իրազեկվածության տեսանկյունից»,- գրում է թերթը:

WSJ-ը տեղեկություններ է ներկայացրել նաև Քըրքորյան կենսագրությունից:

«Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թվականին 98 տարեկան հասակում: Այդ ժամանակ դեռ «Խոստում»-ը ֆիլմը ստեղծված չէր, բայց նա ամեն ինչ արել էր ֆիլմի ստեղծման համար: Նա չէր ուզում, որ ֆիլմը մարդկանց համար դաս կամ դասախոսություն լինի: Նա ցանկանում էր ներկայացնել մարդկանց Հայոց ցեղասպանությունը»,-ասել է բժիշկ Էրիկ Էզրայանը, ով Քըրքորյանին հանդիպել էր նրա մահվանից մի քանի տարի առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]