Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ

Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր 
կարգավորումներ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ինստիտուտի ձևավորման լիարժեք իրավական հիմքերի ապահովման նպատակով մշակել և ներդրվել են կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերությունների նոր կարգավորումների հայեցակարգային հիմքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` այժմ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան օրենքի նախագծի մշակման աշխատանքները:

«Շատ էական եմ համարում այս գործընթացը, քանի որ նախատեսում ենք, որ կամավորականությունը նույնպես զարգանա: Նախատեսում ենք որոշակի մեխանիզմներ, որպեսզի երիտասարդները, ընդգրկվելով կամավորականության շրջանակներում, ունենան հնարավորություն ձեռք բերված համապատասխան գիտելիքներն օգտագործելու հետագա աշխատանքներում»,- ասաց նախարարը:

Ասատրյանը նշեց նաև, որ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման առումով ճկուն մեխանիզմներ և առանձնահատկություններ նախատեսելու նպատակով առաջարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել համապատասխան լրացումներ։ «Շեշտադրումը կատարել էինք գերփոքր կազմակերպությունների համար, որպեսզի նրանց կարողանանք ազատել հնարավոր վարչարարությունից: Արմատական վերանայում ենք տեսնում ոչ միայն ՓՄՁ-ների, այլ նաև մյուս կազմակերպությունների հետ կապված` հավասարակշռելու աշխատողի և գործատուի իրավունքները, նաև ստեղծելու հնարավորություններ, որպեսզի հետագա արդյունքի վրա բեռ չլինի վարչարարությունը»,- հավելեց Ասատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]