Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ չեն նախատեսվում

Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ չեն նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցփաթեթի հետ կապված հիմնական խնդիրը վերաբերում էր դրա հանգստի բաղադրիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` քննարկումներ են իրականացվել և առաջիկայում որոշման նախագիծը կներկայացվի կառավարությանը:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից  համակարգվող աշխատանքային խմբի շրջանակներում ընթացել են քննարկումներ, որոշակի առաջարկություններ են ձևավորվել ծրագրի բարելավման, արձանագրված խնդիրներին լուծումներ տալու, քաղաքացու կողմից ծառայություններ ստանալն ավելի մատչելի դարձնելու, նաև տուրօպերատորների տեղեկատվությունն էլեկտրոնային համակարգի միջոցով ավելի հստակ ու առարկայական ունենալու համար: Էական փոփոխություններ բովանդակային առումով նախատեսված չեն»,- ընդգծեց Ասատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]