Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ. Էրդողանը թուրք ազգայնամոլների խոսքն է կիրառել

Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ. Էրդողանը թուրք ազգայնամոլների խոսքն է 
կիրառել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքի Սինջար շրջանում քրդերի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին` կիրառելով թուրք ազգայնականների կողմից ընդունված հայտնի նախադասությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Հուրիեթ» պարբերականը:

«Սինջարում գործողություն իրականացրեցինք, մոտ 210-220 ահաբեկչի սպանեցինք: Այս ազգի հետ խաղ չեն խաղում, բոլորը դա կտեսնեն: Ժամանակը գա, կիմանանք` ինչ ենք անում: Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,- հայտարարել է Էրդողանը:

Նա նաև հայտնել է, որ մայիսի 2-ին կվերադառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:

«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» արտահայտությունը թուրք ազգայնամոլների հայտնի սպառնալիքներից է, որը ժամանակին ուղղվել է նաև պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի դեմ:

Թուրքական զինուժը Սինջարի շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին հարվածներ է հասցրել ապրիլի 25-ին և 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]