Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Միշել Օբաման բացատրել է Թրամփի երդմնակալության ժամանակ դժգոհ հայացքի պատճառը

Միշել Օբաման բացատրել է Թրամփի երդմնակալության ժամանակ դժգոհ հայացքի 
պատճառը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման բացատրել է, թե ինչու է դժգոհ հայացք ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Միշել Օբաման Օրլանդոյում Ճարտարապետության ամերիկյան համալսարանում հանդիպման ժամանակ հայտնել է, որ այդ պահին փորձել է զսպել արցունքները:

«Ես չէի ցանկանում, որ աչքերումս արցունքներ լինեն, քանի որ այդ ժամանակ մարդիկ կկարծեին, թե լաց եմ լինում նոր նախագահի համար»,- նշել է Միշել Օբաման:

Նրա խոսքով` իր մոտ զգացմունքների պոռթկում է եղել այն մտքից, որ հեռանալու է Սպիտակ տնից: Միաժամանակ Օբաման անկեղծացել է, որ նախագահական ադմինիստրացիայում կյանքը դժվար է եղել և չէր ցանկանա, որ իր երեխաները նորից անցնեն դրա միջով:

Նախկին առաջին տիկինը պատմել է, որ հիմա ընտանիքն ունի հնարավորություն գիշերը բացել պատուհանը կամ ուղղակի ինչ-որ տեղ գնալ առանց ուղեկցության: Նա պարզաբանել է, որ քիչ ժամանակ է անցել, և իրենք դեռևս չեն սովորել նոր կյանքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]