Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախարարն աշխատանքային ստաժի հարցերը համարում է ամենախնդրահարույցը

Նախարարն աշխատանքային ստաժի հարցերը համարում է ամենախնդրահարույցը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար ներկայումս  ամենախնդրահարույցն աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրներն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` քանի որ նախորդ ժամանակահատվածի համար չկա տեղեկատվական շտեմարան, ապա կան ռիսկեր, այդ թվում նաև կոռուպցիոն:

«Շատ դեպքերում քաղաքացիների ներկայացրած տեղեկատվությունը ոչ հավաստի է, իսկ մեր որոշ աշխատակիցների ոչ բարեխիղճ վերաբերմունքը և մոտեցումները բերում են խնդիրների, որ համակարգում կարող են հաշվառվել ոչ ճիշտ ստաժեր: Իսկ դրա հետ կապված ձևավորվում է կենսաթոշակի չափը և վճարումների համար անհրաժեշտ գումարը պետբյուջեում: Այժմ իրականացնում ենք համակարգի ստեղծման աշխատանքներ, նաև նախորդ ժամանակահատվածի համար` գործատուների ռեեստրի ձևավորում, նրանց կողմից կատարված վճարումների և նախկինում տրված ոչ անձնավորված հաշվետվությունների էլեկտրոնային բազայի ստեղծում, որի շրջանակներում իրականացնելու ենք բոլոր անհրաժեշտ համադրությունները և տեղեկատվությունը փորձելու ենք նորից ներբեռնել համակարգերից»,- ասաց Ասատրյանը:

Նախարարը նշեց, որ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները շարունակվում են: Նրա խոսքով` 2017 թվականի հունվարից աշխատանքային գրքույկներն այլևս չեն կիրառվում, սակայն նախորդ ժամանակահատվածի համար փորձում են ձևավորել  էլեկտրոնային համակարգ յուրաքանչյուր անձի համար, որպեսզի քաղաքացին մինչև կենսաթոշակի տարիքի հասնելը մուտք գործի իր հաշիվը, ճշտի անհատական ստաժը, պարզի՝ կան բացեր թե ոչ, որպեսզի կենսաթոշակի տարիքը լրանալու ժամանակ առցանց եղանակով նշանակի կենսաթոշակ: 13 տեղեկատվական համակարգերը նախատեսում են դարձնել 1-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]