1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում պատվաստումների պատշաճ դիմում են 93-94 տոկոսով

Հայաստանում պատվաստումների պատշաճ դիմում են 93-94 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատվաստումները պատշաճ ժամանակին կատարվում են հիմնականում 93-94 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով «Իմունկանխարգելման եվրոպական շաբաթ»-ը` ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է, որպեսզի հանրությունը իրազեկ լինի, խոսվի իմունիզացիայի հաջողության մասին: «Մեր հանրապետությունում վերջին տարիներին անցկացված իմունիզացիաները բերեցին նրան, որ մենք արդեն ամենաքիչը 5 տարի է, ինչ կարմրուկի տեղական դեպքեր չենք գրանցում: Այն դեպքերը, որոնք արձանագրվում են Հայաստանում, հիմնականում մեր հարևան երկրներից ներկրված հիվանդություններ են»,- ընդգծեց Խաչատրյանը:

Այսօր ավարտվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի կողմից հայտարարված իմունիզացիայի շաբաթը: Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ իմունկանխարգելման շաբաթվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել` անց են կացվել քննարկումներ, մադկանց տեղեկացվել է կարևորության մասին, ինչպես նաև հատուկ միջոցառումներ են անցկացվում լրագրողների հետ: 
«Իմունիզացիայի լավ արդյունքների հասնելու համար շատ հաճախ պետք է իրականացվեն նման միջոցառումներ: Այս հարցով աշխարհում տարբեր մոտեցումներ կան, օրինակ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եթե երեխան պատվաստված չէ, ապա նրան չեն թողնի հանրային դպրոց հաճախել: Լատինական Ամերիկայի երկրներից մեկում էլ վակցինացիայից հրաժարումը կարող է հասցնել ծնողների ձերբակալության»,- նշեց Խաչատրյանը: 
Պատվաստումներից հետո առաջացող ռեակցիաների վերաբերյալ Առողջապահության նախարարի տեղակալն ասաց, որ վակցինացիայի հետևանքով ջերմություն է առաջանում, դա նորմալ է և դրանից վախենալ պետք չէ:

«Եթե ոչ կանխատեսելի ռեակցիաներ են եղել պատվաստումից հետո, ապա երեխային պետք է տանել բուժհաստատություն: Երկար տարիների ընթացքում Հայաստանում ծանր հետևանքներ ունեցող ռեակցիաների դեպքեր բարեբախտաբար չեն արձանագրվել»,- ասաց Սերգեյ Խաչատրյանին:

Նա ընդգծեց, որ նորակոչիկների պատվաստումը նախկինում իրականացվում էր հավաքակայանում, իսկ  հիմա ամբողջությամբ առողջապահության համակարգի ներքո է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]