Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մակրոնը Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում կոալիցիա չի կազմի

Մակրոնը Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում կոալիցիա չի կազմի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իշխանության ղեկին հայտնվելուց հետո չի պատրաստվում կոակիցիա կազմել մյուս խոշոր կուսակցությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:

«Ընտրություններում իմ հաղթանակից հետո կոլաիցիա չի ստեղծվի երկրի երկու խոշորագույն կուսակցությունների` Հանրապետականների և Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության հետ»,- ասել է թեկնածուն: Նա խոստացել է, որ ընտրվելու պարագայում արմատական փոփոխություններ է նախաձեռնելու Ֆրանսիայի քաղաքական կյանքում, որի հիման վրա անհատական կերպով իրեն են միանալու սոցիալիստների ու հանրապետականների ներկայացուցիչները:

«Դա առանցքային նշանակություն ունի, որպեսզի խուսափենք իշխող մեծամասնության անկայունությունից»,- ասել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]