Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը

Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական 
նպատակներով մարիխուանայի օգտագործմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել թմրամոլության դեմ օրենսդրության մեղմացմանը:  Մարիխուանան բժշկական և գիտական նպատակներով օգտագործելու օգտին է քվեարկել պատգամավորների պալատի 371 անդամ, դեմ` 7-ը, ձեռնպահ` 11-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված որոշման մեջ հանվում է արգելքն ու քրեական հետապնդումը մարիխուանայի բժշկական կիրառման և դրա գիտական հետազոտման համար, ինչպես նաև այն մարդկանց դեմ,ովքեր այդ նպատակներով աճեցնում են բույսը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]